Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ֆիլհարմոնիկի նոր կարգավիճակը

Ֆիլհարմոնիկի նոր կարգավիճակը
26.01.2015 | 15:58

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 90-րդ համերգաշրջանը սկսել է նոր, ազգային կարգավիճակ ստացած: Այսուհետ այն կանվանվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (ՀԱՖՆ):

«Մեր նվագախումբը հայ ազգի կարևորագույն խորհրդանիշերից մեկն է, քանզի այն հիմնադրվեց դարասկզբին իրականացված մեծ ոճրագործությունից 10 տարի անց և գոյատևեց մինչ օրս՝ դառնալով հայ ազգի վերածննդի յուրօրինակ խորհրդանիշ»,-նշում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, հավելելով, որ նոր համերգաշրջանը խոստանում է լինել դժվար, բայց և լի մեծամասշտաբ, տպավորիչ իրադարձություններով: Սպասվում են շրջագայություններ և համերգներ: Փառատոների շրջանակներում կհյուրընկալեն արտասահմանցի և հայ մենակատարների:
Քանի որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, առաջիկա համերգները տեղի կունենան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախնական տեղեկություններով՝ վերանորոգված, վերազինված ֆիլհարմոնիկն իր դռները կբացի 2015-ի ապրիլին` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ